Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 25.12.2017 - 10.01.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի N 629-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Առաջարկվող իրավական ակտի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին մատչելի տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությամբ:
0 7654

Under development

Discussed 30.03.2017 - 14.04.2017

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները շահառուներին վճարելու կապակցությամբ առկա խնդիրները՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանել սոցիալական ապահովության և կենսաթոշակային հաշիվների գաղափարը։ Սոցիալական ապահովության հաշվի միջոցով կվճարվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները, և այդ հաշվին կարող են մուտքագրվել բացառապես վերոնշյալ նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Կենսաթոշակային հաշվի միջոցով կվճարվեն միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարվող՝ սոցիալական պաշտպանության (ապահովության) ծրագրերով նախատեսված կենսաթոշակների, պարբերական բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների գումարները։ Միաժամանակ, առաջարկվում է կենսաթոշակային հաշվի վարման առանձնահատկություններն ևս սահմանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։  
0 8285